Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը. Ջերի Մանուկյան.
Մեր հաջորդիվ զրուցակիցն է Հայ բժիշկների միջազգային կոմիտեի ներկայացուցիչ, բժիշկ Ջերի Մանուկյանը
– Պարոն Մանուկյան, ներկայացրեք, խնդրե՛մ, Ձեր կոմիտեն.
– Հայ բժիշկների միջազգային կոմիտեն ստեղծվել է սփյուռքահայ համայնքի բժիշկ-ներկայացուցիչների ջանքերով: Կոմիտեի կազմում են սփյուռքի հայկական բժշկական կազմակերպությունները: Սփյուռքի բժշկական կազմակերպությունները շատ ակտիվ են համագործակցության ոլորտում, մի շարք ծրագրեր հայաստանյան բժիշկների համար կազմակերպվում են հենց սփյուռքում: Մեր կոմիտեի նպատակը տարբեր միջազգային հայկական բժշկական ասոցիացիաների աշխատանքը համակարգելն է, որպեսզի ծրագրերի կրկնություն չլինի, որպեսզի մի ասոցիացիայի աշխատանքը օժանդակի մյուս ասոցիացիայի աշխատանքին:
4 տարին մեկ անգամ մենք աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպում ենք հայկական բժշկական կազմակերպությունների համագումար, որոնք լրացնում են Հայաստանում տեղի ունեցող բժշկական համագումարներին: Հայկական սփյուռքի հաջորդ բժշկական համագումարը կլինի Արգենտինայում՝ Բուենոս Այրեսում:
– Գործնականում ի՞նչ են տալիս այս հանդիպում-քննարկումները:
– Նախևառաջ սա կրթական ծրագիր է, իրազեկման հնարավորություն է տալիս մեր բժիշկներին: Աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները հավաքվում են մեկ տեղում և մեկ նպատակի համար՝ օժանդակել հայաստանյան առողջապահական խնդիրների լուծմանը: Հայաստանը փոքր երկիր է, ես գտնում եմ, որ այստեղ առողջապահական խնդիրները լուծելի են. երբեք չես համեմատի Միացյալ Նահանգների առողջապահական խնդիրների հետ: Մեծ երկիրը մեծ խնդիրներ է ենթադրում:
– Եվ, անձնապես, Ձեզ այսօր ո՞ր թեմաներն են հետաքրքրում:
Հանրային առողջապահությունը, հանրային առողջապահությունը և եթե երրորդ թեման էլ ասեմ, ապա, միանշանակ՝ հանրային առողջությունը (հեղ. ժպտում է):
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYocXkkj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384